Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածից բողոքի ակցիայի 31 մասնակից բերման է ենթարկվել
10:14, 2 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածից բողոքի ակցիայի 31 մասնակից բերման է ենթարկվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ լրատվական վարչությունից:
Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Ավելի ուշ, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը «Ֆեյսբուք»-
ի իր էջում հայտնել է, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում